Vagan Arutyunyan and the beginning of his business project
Vagan Arutyunyan and the beginning of his business project


Հարությունյան Վահանը և նրա բիզնես նախագծի սկիզբը

 

 

 

Հարությունյան Վահանը հայտնի դեմք է Ռուսաստանի Դաշնության անշարժ գույքի ոլորտում, և նրա նորարարական գաղափարներն ու մոտեցումները մեծ փոփոխություններ են մտցրել այս դաշտում։ Հարությունյանը ստացել է տնտեսագիտական կրթություն, ինչն էլ նրան հետագայում օգնել է հիմնադրել Ավա Գրուպը, որը հետագայում վերաճել է հոլդինգի և տարիներ շարունակ ծավալում է շինարարական խոշոր աշխատանքներ։ Հոլդինգը իր աշխատանքի ընթացիկ ծավալներով Ռուսաստանի լավագույն 20 կառուցապատողների թվում է։ Այն գործում է ոչ միայն շինարարության, այլև տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ներդրումներ, առևտրային անշարժ գույքի կառավարում, ՏՏ լուծումներ, հյուրանոցային ոլորտ և այլն։ Հոլդինգի զարգացմանը զուգահեռ Վահան Հարությունյանը օգտագործում է դրա ռեսուրսները նաև սոցիալական տարբեր ներդրումների նպատակով, օրինակ՝ տաճարների կառուցման և կահավորման, զբոսայգիների շինարարության ու սպորտը խթանելու, ինչպես նաև կրթության ոլորտում բարեգործության համար։ Վահան Հարությունյանը Կրասնոդարում և Սոչիում վերակառուցել է զբոսայգիներ, Սոչիում կառուցել է դպրոց, ավարտին է հասցրել այլ շինարարական պրոյեկտներ։ Ընդհանուր առմամբ 2007 թվականին հիմնադրվելուց հետո, այս տարիների գործունեության ընթացքում հոդինգը շահագործման է հանձնել ավեկի քան 2,8 մլն քառակուսի մետր անշարժ գույք,  և այժմ շինարարության փուլում է գտնվում մոտ 500 հազար քառակուսի մետր տարածք։

 

Ավա Գրուպի բազմաբնույթ աշխատանքը և համագործակցությունները

Ավա Գրուպի աճին զուգահեռ գործարար Վահան Հարությունյանը ստեղծում է տարբեր համագործակցություններ։ Օրինակ՝ Ավա Գրուպը և Արագ աճող տեխնոլոգիական ընկերությունների ասոցիացիան (Ազգային չեմպիոններ) մտադիր են համատեղ աջակցել նորարարական նախագծերի իրականացմանը, զարգացնել բիզնես ենթակառուցվածքը, ինչպես նաև կազմակերպել բիզնես առաքելություններ BRICS+ երկրներում: Այս մասին նշել է Հարությունյանը համագործակցության համաձայնագրի ստորագրման արարողության ժամանակ։ Ըստ գործարարի՝ այս համագործակցությունը հնարավորություն է հոլդինգի համար կիսվել փորձով, քանի որ Ավա Գրուպը ունի ներդրումների մեծ փորձ և հետևաբար կարող է ճիշտ գնահատական ​​տալ, նպաստել տնտեսության տարբեր ոլորտներում գործող ընկերությունների զարգացմանը: Ներդրումներ իրականացնելուց զատ՝ Ավա Գրուպը նախատեսում է ներգրավել ներդրումներ դրսից, որպեսզի բարձր տեխնոլոգիական ընկերությունները ստանան այն, ինչ նրանց պակասում է աճի համար։

 

Գործարար Վահան Հարությունյանը և Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի նախագահ Ումար Կրեմլևը ստորագրել են համաձայնագիր և միավորել ակտիվները, և այսուհետև Ավա Գրուպի համասեփականատերերն են նախագահ Վահան Հարությունյանը և Ումար Կրեմլևը։ Բաժնետերերը նպատակադրված են ընդլայնել նախագծերը դաշնային ծավալներով և ներդրումներ կատարել ընկերությունների խմբի ընթացիկ և ապագա նախագծերում: Հարությունյանը այս համագործակցության հաստատման առթիվ ընդգծել է, որ համաձայնագիրը ռազմավարական փաստաթուղթ է, որը հաստատում է հոլդինգի թիմի և Ումար Կրեմլևի միավորումը։ Գործարարի կարծիքով՝ այս համագործակցությունը Ավա Գրուպի գործունեության նոր փուլ է, որը լի է զարգանալու հնարավորություններով։

 

Հոլդինգի զարգացումը կարևորելով և տեսնելով հետագայում նոր տաղանդներ ներգրավելու անհրաժեշտությունը՝ Վահան Հարությունյանը իր ներդրումն ունի նաև կրթության ոլորտում։ Շինարարի օրվան ընդառաջ՝ Ավա Գրուպը հայտարարել է տաղանդավոր ուսանողներին սեփական անվանական կրթաթոշակի տրամադրման մասին: Մրցույթին կարող էին մասնակցել Կուբանի պետական տեխնոլոգիական համալսարանի շինարարության և տրանսպորտային ենթակառուցվածքի ինստիտուտի ուսանողները։ Մրցույթը կրելու է մշտական բնույթ և անց է կացվելու ամեն տարի։ Գործարարը նշել է, որ մրցույթի արդյունքում բացահայտված տաղանդները կարող են միանալ Ավա Գրուպի թիմին, և կարծում է, որ մրցույթը դառնալու է ոլորտի մասնագետների համար խթան՝ մնալու հավատարիմ իրենց մասնագիտությանը և նպաստելու Կրասնոդարի զարգացմանը։

 

Ավա Գրուպը՝ ի դեմս գործարար Վահան Հարությունյանի շարունակում է գործել և ընդլայնել աշխատանքի ծավալները դաշնային մակարդակով։ Հոլդինգի շինարարական գործունեությունը և հասարակական ներդրումները աճում են և ճյուղավորվում՝ առաջ բերելով նոր համագործակցություններ և ծրագրեր։

 

 

 

 

 

Vagan Arutyunyan and the beginning of his business project
disclaimer

What's your reaction?

Comments

https://timessquarereporter.com/assets/images/user-avatar-s.jpg

0 comment

Write the first comment for this!

Facebook Conversations